Թույլերը և երբեմն էլ իներցիոն թյուրիմացությունների գերի հզորները պետք է որպես աքսիոմա ընդունեն, որ խառն ու բազմասպեկտ իրավիճակներում բազմակոմպոնենտ կամ վեկտորական որոշումներ կայացնելիս կարևորը շահերի ու կորուստների հանրահաշվական գումարի դրական լինելն է, այն էլ՝ ինչ-որ ընդունելի շեմից մեծ շահ ունենալու պայմանով։
Ըստ լրատվության՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին:
Եվ հարկավոր է, որ այդպես ստեղծվեն ու «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը միանան նաև համանման մյուս մարզային շարժումները...
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը՝ Մարկ Լիբբին, առաջին անգամ այցելեց Շուշի։ Եվ սա այն դեպքում, երբ երեք օր առաջ նա հայտարարել էր, որ այցելություն չի նախատեսվում` «[ալիևյան] քաղաքական խաղերում մասնակից չլինելու» պատճառով...
Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:
Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա...
Նավթի գների տատանումները, Մերձավոր Արևելքի անկայունությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը ձևավորում են նոր տնտեսական իրողություններ։
Այս իրավիճակում էներգակիրների գները դառնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցության գործիք...